Չինաստանի ոստիկանության աշխատակիցները չինական Գուանդուն շրջանի տներից մեկի սանդուղքի տակ թաքցված դինոզավրի կմախք եւ 213 ձու են հայտնաբերել, հաղորդում է The Independent-ը։
Ավելի վաղ կմախքը եւ ձվերը հայտնաբերվել էին շինհրապարակում հունիսի վերջին։ Հետագայում տեղի բնակիչները գողացել էին բրածոները։ Հնէաբանները պարզել են, որ լավ պահպանված մնացորդները եւ ձվերը պատկանել են «փսիտակոզավր» կոչվող մանր խոտակեր դինոզավրին, հաղորդում է Gazeta-ն։
Փսիտակոզավրները պատկանում են եղջերավոր դինոզավրերի տեսակին, որոնք ապրել են մ.թ.ա․ մոտ 130-100 մլն տարի առաջ՝ վաղ կավճի դարաշրջանում, ներկայիս Ասիայի տարածքում։ Ոստիկանության աշխատակիցները դեռեւս չեն տեղեկացնում, թե արդյոք ձերբակալելո՞ւ են կմախքի եւ ձվերի գողության հարցով կասկածյալին։





























