Իտալական Սելիա գյուղի ղեկավար Դավիդ Ցիկինելլան արգելել է գյուղի բնակիչներին մահանալ, հաղորդում է La Stampa-ն։ Պաշտոնյան այդպիսի քայլի է դիմել բնակչության թվաքանակի նվազման դեմ պայքարի շրջանակներում։ Տեղական իշխանությունները մտադիր են տուգանել իրենց առողջության մասին լավ հոգ չտանող բնակիչներին։
Սելիան Կալաբրիում գտնվող միջնադարյան գյուղ է։ Այն հայտնի է իր ամրոցի ավերակներով եւ ձիթապտղով, նշվում է հոդվածում։ «Մահն արգելող» օրենքը գործում է օգոստոսի 5-ից, հաղորդում է Gazeta-ն։
Սելիայում բնակվում է մոտ 500 մարդ։ Ընդ որում, բնակչության ավելի քան 60 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիք ունեն։ Վերջին 15 տարվա ընթացքում գյուղը կորցրել է իր բնակչության գրեթե մեկ երրորդը։
Սելիայի իշխանությունները բնակիչներին կոչ են անում հետեւել իրենց առողջությանը եւ օգտվել քաղաքապետարանի կողմից առաջարկվող տարբեր առողջապահական ծառայություններից, հավելել է Il Quotidiano-ն։





























