Լուսանկարիչներ եւ ճանապարհորդներ Սթիվ Դիրնբերգը եւ Շանել Կարտելը օգնել են հասկիներին սելֆիների շարք անել Նորվեգիայում։ Այս մասին տեղեկացնում է The Huffington Post-ը։
«Ցանկացած շուն յուրահատուկ անհատականությամբ էր օժտված»,- ասել է Կարտելը։ Նա հայտնել է, որ ինքն ու Դիրնբերգը փորձում էին այնպիսի լուսանկարներ անել, որոնք ցույց կտան յուրաքանչյուր կենդանու առանձնահատկությունները, հայտնում է Gazeta-ն։
Հասկիների հետ ծանոթության համար Դիրնբերգին եւ Կարտելին որոշակի ժամանակ է պահանջվել։ «Մենք շներին թույլ տվեցինք ցատկոտել մեզ վրա եւ միաժամանակ գրկել մեզ», -ասել է Կարտելը։ Այդ պահին էլ նրանք լուսանկարել են կենդանիներին։
Լուսանկարների մեծ մասն անհաջող է ստացվել, սակայն որոշ նկարներ ստացվել են ճիշտ հեղինակների մտահաղացմանը համապատասխան։





























