Հսկայական սարդոստայնը զարդարել է Դալլասի արվարձանի փողոցներից մեկը: Դրա երկարությունը հավասար է ֆուտբոլի դաշտին, իսկ բարձրությունը 12 մետր է:
Գիտնականները ենթադրում են, որ այն հյուսել են Tetragnathidae ընտանիքի սարդերը:
«Շատ դժվար է գտնել սարդեր, որոնք միասին՝ «համայնքով» են աշխատում: Սա իսկական անակնկալ է փորձագետների համար»,- նշել է Թեխասի համալսարանի գիտնական Մայք Մերչանթը:
Ըստ Gismeteo-ի, թեեւ հսկայական սարդոստայնները, ինչպես նաեւ դրանց բնակիչները սարսափելի տեսք ունեն, բացարձակ անվնաս են մարդու համար:





























