Կանադայի Ալբերտա նահանգում վաճառել են 50 մլն կանադական դոլար (40 մլն դոլար) շահումով վիճակախաղի տոմսը։ Այս մասին օգոստոսի 8-ին հայտնել է ազգային Lotto Max վիճակախաղի ներկայացուցիչները։

«Շահող թվերն են 5, 13, 20, 37, 39, 40 и 41», - ասել են նրանք։ Կազմակերպիչները նշել են, որ վիճակախաղում հաղթելու հավանականությունը 28 միլիոնը մեկի է։ Հիմա ողջ երկիրը սպասում է, թե երբ է հաղթողը ներկայացնելու իր տոմսը, որպեսզի հայտնի դառնա նորաթուխ միլիոնատիրոջ անունը, գրում է ՏԱՍՍ-ը։