Իտալական Ocean Reef Group ընկերությունը պլանավորում է ստորջրյա մշակաբույսեր մշակել՝ դրա համար ցամաքային ֆերմաների նմանությամբ այլընտրանքային ջերմոցներ կառուցելով։ Ընկերությունը պատրաստվում է Նոլի քաղաքից ոչ հեռու՝ 6 մ խորության վրա, հատուկ կենսոլորտում ելակ, ռեհան, հազար եւ պատիճավոր բույսեր աճեցնել, հայտնում է Kedem-ը։
5 թափանցիկ, օդով լցված կենսոլորտները կայուն կպահպանեն ջրի ջերմաստիճանը եւ ածխաթթու գազի բարձր մակարդակը։ Այս նախագիծը ստացել է Nemo’s Garden (Նեմոյի այգի) անվանումը։





























