Ալանդյան կղզիների մոտակայքում գանձ որոնող ֆին ջրասուզակները 290 տոննա պղինձ են հայտնաբերել։ 1925թ. Kantava խորտակված շոգենավից դուրս բերված բեռի արժեքը մեկ մլն եվրո է։ 90 տարի առաջ պղինձ տեղափոխող Kantava-ն փոթորկի ճնշման տակ էր հայտնվել, եւ կաթսայատունը պայթել էր՝ ջրի հատակը տանելով նավը։

Նավի մասունքները հայտնաբերվել էին այնտեղ, որտեղ տեղի էր ունեցել նավաբեկությունը։

Շոգենավի եւ բեռի սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չի հայտնաբերվել։ Նավի խորտակումից չի անցել 100 տարի, ուստի բեռը ջրի հատակից կարող է հանել ցանկացած մեկը, ով ցանկանա, գրում է Informing-ը։