Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են ԱՄՆ հյուպատոսարանի վրա, հայտնում է CNN Turk-ը։
Նշվում է, որ հարձակվողները կրակ են արձակել շենքի ուղղությամբ։ Նախնական տեղեկություններով՝ նրանց թվում եղել են մեկ տղամարդ եւ մեկ կին, գրում է Gazeta-ն։
Դեպքի վայր ժամանած իրավապահները փոխհրաձգության մեջ են մտել, սակայն հարձակվողներին հաջողվել է փախչել։ Այս պահին տուժածների մասին որեւէ տեղեկություն չկա։





























