Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանում 47-ամյա կինը լվացքը հավաքելիս ընկել է 9-րդ հարկից եւ մահացել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ Նոր Նորքի Նանսենի փողոցի թիվ 20 շենքի բակում կնոջ դի կա: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են փորձաքննություններ:

Մեր տեղեկություններով՝ կինը փորձել է առանձնացնել պարանին խճճված լվացքը, բայց վայր է ընկել պատուհանից: