Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Մուշեղ Մխիթարյանը ինքնախոստովանական ցուցմունք չի տվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Մուշեղ Մխիթարյանը իր ցուցմունքում նշել է, որ որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի եւ դեպքի հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Նշենք, որ Անի Մաջնունյանը մենակ էր ապրում, ամուսնացած չէր: Դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։ 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ)։ Նա կալանավորված է: Վերջինս «Յանուս» թատրնոի գեղարվեստական ղեկավարն է: