ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի եւ ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետի արդյունքում “Սեսսնա 206″ մակնիշի ինքնաթիռի օդաչուն եւ ազգությամբ հայ 4 ուղեւորները զոհվել են:
• Մանուկյան Պարույր Նորիկի (1987 թ. ծնված)
• Մանուկյան Լարիսա Վրեժի (1992 թ. ծնված)
• Գլչյան Օֆելյա Ազատի (2005 թ. ծնված)
• Գլչյան Էրիկ Ազատի (2007 թ. ծնված)
Ըստ վերոնշյալ մարմիններից ստացված տեղեկության` զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ:
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգստոսի 9-ի, ժամը 18.50-ին ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԻԿԿ ավագ ՕՀ փոխգնդապետ Մանշուկինի հետ, ով տեղեկացրել է, որ ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 21.16-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռը եւ «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռը:
Նախնական տվյալներով «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռում եղել են օդաչուն եւ ազգությամբ հայ 8-ամյա Է. եւ 10-ամյա Օ. Գելչյանները, 25-ամյա Լ. եւ 26-ամյա Պ. Մանուկյանները:
Դեպքի մասին տեղեկացվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:



























