Երեւանում եղբոր հոգեհացի ժամանակ խաշլամայի ջուրը լցվել է 51-ամյա քրոջ վրա, վերջինս այրվածքներ է ստացել: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին:
Կինը 42 տոկոս այրվածք է ստացել, վիճակը կայուն ծանր է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:



























