Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության վրա զինված հարձակումից հետո հյուպատոսությունը դադարեցրել է քաղաքացիների ընդունելությունը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսությունը հայտարարություն է տարածել օգոստոսի 10-ի զինված հարձակման հետ կապված։ Հայտարարության մեջ նշվել է, որ դեպքի հետ կապված աշխատանքներ են տարվում թուրքական իշխանությունների հետ եւ մինչ հյուպատոսության կողմից նոր հայտարարությամբ հանդես գալը հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունը։
Նշենք, որ օգոստոսի 10-ի առավոտյան Ստամբուլի Սարըյեր թաղամասում գտնվող ԱՄՆ հյուպատոսության շենքի դիմաց հերթապահություն անող ոստիկանների դեմ 2 կանայք կրակ են բացել եւ հեռացել։




























