Տավուշի մարզում օգոստոսի 5-ին հակառակորդի գնդակից վիրավորված պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանը վիճակը կայուն է, նա դեռ գտնվում է Վանաձորի զինվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Լոռու մարզի Կուռթան համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանը. որի համագյուղացին է վիրավորված զինծառայողը:

Նա հայտնեց, որ Սամվել Խարազյանը վիրահատվել է, վտանգավոր ոչինչ չկա:

«Բժիշկների հետ խոսել ենք, ասում են՝ հետագայի վրա ոչ մի ազդեցություն չի թողնելու վնասվածքը: Սամվելը կկարողանա քայլել, ոսկորային ոչ մի վնասվածք չունի»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ Սամվել Խարազյանն ամուսնացած է, ունի երկու փոքր երեխա: