Շենգավիթ վարչական շրջանում 77-ամյա տղամարդը հոսանքահարել է իրեն: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է օգոստոսի 9-ին Մանանդյան փողոցի շենքերից մեկում: 

Թոշակառու տղամարդը, ում անունը Յուրա է, էլեկտրական վարդակից միացնելով մալուխները, հոսանքահարել է իրեն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: