Ավստրալիայի բացառիկ կենդանական աշխարհի աղետալի վիճակով անհանգստացած՝ այս երկիր-մայրցամաքի կառավարությունը կատվի սիրահար ավստրալացիներին խստորեն արգելել է իրենց ընտանի կատուներին տնից դուրս թողնել։

Ինչպես հաղորդում է The Independent-ը, էգ եւ արու կատուներն իրենց զբոսանքների ընթացքում ոչնչացնում են տեղի կենդանական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, ինչը որոշ տեսակների արդեն կանգնեցրել է ոչնչացման վտանգի առաջ։  Ընդհանուր առմամբ այժմ ոչնչացման եզրին է Ավստրալիայի կենդանական աշխարհի  1800 տեսակ, փոխանցում է  Mignews-ը։

Արժե հիշեցնել, որ կատուներն Ավստրալիա եւ Նոր Զելանդիա են հասել մոտ  200 տարի առաջ՝ եվրոպացի վերաբնակիչների հետ միասին։  Այդ ժամանակվանից ի վեր կենդանիների  29 տեսակ վերացել է։ Հաղորդվում է, որ այժմ երկրում մոտ  20 միլիոն կատու է ապրում։