Ուելսի Տոնիպանդի քաղաքից հրուշակագործները խոզապուխտից ջեմ են պատրաստել: Ըստ Wales Online-ի, արտասովոր ջեմի հեղինակը Մարտին եւ Սյուզի Քոուլի ամուսիններն են: Ջեմի բաղադրատոմսում ներառվել են նաեւ թխկու օշարակ, վիսկի, ընկույզ, դարչին, չիլի պղպեղ:
Ամուսինների խոսքով, ջեմն անհավանական հաջողություն ունի գնորդների շրջանում, այնքան, որ չեն հասցնում բավարարել պահանջարկը:
Ըստ Lenta-ի, սարքավորումներ գնելու համար Քոուլի ամուսինները գումար են հավաքել Kickstarter հարթակում: Հիմա զույգը նոր արշավ է սկսել՝ հույս ունենալով եւս 4 հազար ֆունտ սթեռլինգ (6 հազար դոլար) հավաքել նոր տարածքի եւ սարքավորումների համար:
Գումարը հավաքելուց հետո Քոուլիները նաեւ հույս ունեն գնորդներին նոր ջեմ ներկայացնել, այս անգամ՝ չորիզոյից (խոզի երշիկ, որն ի հայտ է եկել Իսպանիայում եւ Պորտուգալիայում) եւ բրենդիից:





























