Հնդկական զինվորականության սպայակազմին արգելել են մարմնին դաջվածքներ անել: Այս մասին գրում է Times of India պարբերականը:
Բանակի հրամանատարության հավանությանն արժանացած նոր կանոնների համաձայն, սպայական աստիճանի թեկնածուն պետք է դաջվածքների լիարժեք նկարագրությամբ առանձին ձեւաթուղթ լրացնի: Եթե դրանք համապատասանեն թույլատրված չափանիշներին, թեկնածուն գրավոր հայտարարություն պետք է ներկայացնի, որ մինչեւ մարտական պատրաստության ուղարկվելը նոր դաջվածքներ չի անի:
Բացառություն կարվի միայն բնիկ հնդկական ցեղերի ներկայացուցիչների համար, որոնց ավանդույթներն ու սովորույթները ենթադրում են նաեւ մարմնին դաջվածքներ անելը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ընդհանուր կարգի թեկնածուների համար թույլատրելի են ձեռքի ներքին հատվածին արված դաջվածքները, որոնք կարող են լինել կրոնական խորհրդանիշ կամ մտերիմների անունները:
Կտրականապես արգելված են անպարկեշտ դաջվածքները, ինչպես նաեւ այնպիսիք, որոնք արդարացնում են փիլիսոփայական հայացքները, ռասայական, էթնիկ, կրոնական կամ կրոնական պատկանելության հիմքով մարդկանց ոչնչացումը:





























