Ֆլորիդայի համալսարանի գիտնականներն օվկիանոսի հատակին գիտությանն անհայտ խորը ջրային ձնկատեսակ են հայտնաբերել: Հետազոտության հաշվետվությունը հրապարակվել է Bioone ամսագրում: Դրա համաձայն, գիտնականները Մեքսիկական ծոցում Ceratioid ընտանիքի խորը ջրային ձուկ են հայտնաբերել, որոնց նաեւ ծովային սատանա են կոչում:

Այս ընտանիքի առանձնահատկությունն այն է, որ դրա ներկայացուցիչները բնակվում են մեծ խորության վրա: Այս գիշատիչ ձկներն այնպիսի տեսք ունեն, կարծես բնությունը դրանց ստեղծել է հատուկ սարսափ ֆիլմերի նկարահանումների համար: Նոր բացահայտված տեսակը բացառություն չէ: Ըստ RG-ի, ձուկը հզոր ծնոտներով խոշոր գլուխ ունի:

Մարդիկ, սակայն, չպետք է վախենան այս հրեշից: Նախ՝ դրանք բնակվում են 100 մետրից մինչեւ 1 կմ խորությամբ ջրերում, որտեղ առանց համապատասխան սարքերի մարդիկ չեն լողում: Այստեղ նույնիսկ արեւի լույսը չի հասնում: Եվ երկրորդ՝ նոր բացահայտված տեսակն ընդամենը 5-10 սմ երկարություն ունի: