Թուրքական իշխանությունները Սիրիայում ահաբեկիչների հետ կռվող 6 քուրդ զինյալներին հանձնել է ահաբեկչական «էլ-Նուսրա» կառույցին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Demokrathaber կայքը, այս մասին հայտարարել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխանախագահ Իդրիս Բալուքենը։
Իդրիս Բալուքենը շեշտել է, թե Սիրիայում ահաբեկիչների դեմ կռվող Սիրիայի քրդերի Սիրիայի քրդերի պաշտպանական կառույց YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) 6 վիրավոր զինյալների թուրքական անվտանգությա ուժերը ձերբակալել էին Թուրքիայի տարածքում, որից հետո չնայած դատարանի կողմից ազատ արձակման որոշմանը, թուրքական իշխանությունները քուրդ զինյալներին հանձնել են ահաբեկչական «էլ-Նուսրա» խմբավորմանը։
Իդրիս Բալուքենը նշել է, թե «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քուրդ զինյալներին հանձնելով ահաբեկչական կառույցին՝ մարդկության դեմ հանցանք է կատարել, որը նախադրյալներ է ստեղծում հիշյալ կուսակցության առաջնորդներին Հաագայի տրիբունալում դատելու համար։





























