Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Շահիդ Գուբաշեւը հրաժարվել է իր նախնական խոստովանական ցուցմունքներից: Այս մասին օգոստոսի 10-ին հայտնել է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով քննությանը մոտ կանգնած աղբյուրը:

«Շահիդ Գուբաշեւը խնդրում է իրեն նորից հարցաքննել: Միջնորդությունն արդեն ներկայացվել է»,-հստակեցրել է նա: Ավելի վաղ նմանատիպ խնդրանքով դիմել էր նաեւ Անզոր Գուբաշեւը:

Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը «բացարձակ բանալ, շարքային» պրակտիկա է համարում սկզբում խոստովանական ցուցմունք տալն, ապա դրանցից հրաժարվելը: Միաժամանակ, նա հստակեցրել է, որ կենսաբանական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալներից մեկի վրա եւ նրա մեքենայում վառոդի հետքեր են եղել»: «Չեն ձերբակալվել եւ անգամ հեռակա մեղադրանքներ չեն առաջադրվել սպանության պատվիրատուների եւ կազմակերպիչների նկատմամբ, սա է գլխավոր խնդիրը»,-հայտարարել է նա, հաղորդում է Lenta-ն: