Մալիի կենտրոնական հատվածում ականի պայթյունից 3 զինվոր է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մալիի պաշտպանության նախարար Թիեման Հուբերթ Քուլիբալիին։
Մեքենան, որը տեղափոխում էր զինվորականներին, պայթել է Դիաֆարբե քաղաքից ոչ հեռու։ Եվս 3 զինվոր վիրավորվել են։
«Այսօր մենք կորցրել ենք եւս 3 զինվորի»,- հայտարարել է Քուլիբալին Սեւարա քաղաքում, որտեղ հյուրանոցի գրավման ժամանակ անցյալ ուրբաթ 17 մարդ էր մահացել, այդ թվում՝ 4 զինվոր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























