Իրաքի արեւելյան Բակուբա քաղաքում 2 պայթյունի հետեւանքով զոհվել է 42 մարդ։ Վիրավորվել է մոտ 70-ը։ Ռումբերից մեկը պայթել էր քաղաքի մոտակայքում, որտեղ զոհվել էր 35 մարդ։
Մյուս պայթյունը որոտացել էր Բակուբայի մոտակա հսկիչ անցակետում։ Պայթյունից զոհվել էր 7 տեղաբնիկ, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նշենք, որ քաղաքը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության ներքո, սակայն Դիյալա նահանգում շարունակվում են բախումները բանակի եւ «Իսլամական պետության» արմատականների միջեւ։




























