ՌԴ Սիբիրի դաշնային շրջանում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում 11.9 հազար հեկտարով մեծացել է՝ հասնելով 120.2 հազարի։

Հրդեհների մեծ մասը բռնկվել են Բուրյաթիի Հանրապետության տարածքում՝ 70.9 հազար հա եւ Իրկուտսկի մարզում՝ 33.6 հազար հա։

Մոտ 12 հազար հա անտառային տարածք է վառվում նաեւ Բուրյաթիի, Իրկուտսկի մարզի եւ Ալթայի Հանրապետության արգելանոցներում, գրում է ՏԱՍՍ-ը։

Մեկ օրում հրշեջները մարել են 25 անտառային հրդեհ։

Դեպի բնակելի տարածքներ եւ տնտեսության օբյեկտներ հրդեհի ծավալման դեպքեր չեն գրանցվել։