Ղրղզստանում հավատացյալներին որոշակի գումարի դիմաց ազատել են բանակում ծառայելուց։ Համապատասխան փոփոխությունները կատարվել են «Համընդհանուր ռազմական պարտավորությունների, ռազմական եւ այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, հայտնում է 24.kg-ը։

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի աշխատակազմից հայտնել են, որ նախագահը փոփոխություններ է ստորագրել, որոնց համաձայն՝ Ղրղզստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք գրանցված կրոնական կազմակերպության անդամներ են, որոնց ուսմունքը թույլ չի տալիս զենք կրել եւ զինվորական ծառայություն անցնել Զինված ուժերում, պարտավոր են գումար վճարել։

«Գանձումները իրականացնում են զորակոչման վայրի ռազմական կոմիսարների կողմից պետության համապատասխան հաշվեհամարներին»,- ասված է հայտարարության մեջ։