Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 դատական հայցեր է ներկայացրել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի դեմ։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի փաստաբանները Էրդողանի անունից 2 դատական հայց են ներկայացրել Սելահաթին Դեմիրթաշի դեմ՝ պնդելով, թե Դեմիրթաշն Էրդողանին մեղադրել է Սուրուչի պայթյունի կազմակերպման  եւ «Մեծ կաշառքի» գործի մեջ մասնակցություն ունենալու մեջ։

Փաստաբանները հայցերով պահանջում են համապատասխանաբար 50 հազար եւ 20 հազար լիրա փոխհատուցում։