Տավուշի մարզի Նորաշեն գյուղում այսօր՝ օգոստոսի 11-ին, հնչած կրակոցներից մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է:

NEWS.am-ի թղթակցին Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահացածն իր համագյուղացին է՝ 52-ամյա Արամ Աթոյանը:

«Մեր գյուղի հեռուստակայանների կարգավորողն էր: Ընկերներով որսի են գնացել, էնտեղ էլ դեպքը տեղի է ունեցել: Դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, իրավապահ մարմինները զբաղվում են»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ այս պահին դեպքի վայրում են գտնվում շտապօգնության աշխատակիցներն ու իրավապահները։