Ես ցնցված եմ Լրագրողների անվտանգության եւ ազատության ինստիտուտի  տնօրեն Ռասիմ Ալիեւի սպանությունից։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ անդրադառնալով Ադրբեջանում լրագրող Ռասիմ Ալիեւի սպանությանը։

«Չափազանց տագնապալի է, որ այդ երկրում լրագրողների շուրջ տիրող իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին ամբողջական եւ օպերատիվ հետաքննել այս սպանությունը եւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։

Այս ողբերգական իրադարձությունը պետք է վերջին հիշեցումը դառնա իշխանություններին եւ հանրությանը, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել։ Յուրաքանչյուրը պետք է նորից ջանք գործադրի, եւ ամեն անհրաժեշտ բան պետք է արվի իշխանության եւ քաղաքացիական  հասարակության միջեւ ներքին երկխոսությունը վերականգնելու համար»,- հայտարարել է նա, գրում է Habarlar-ը։