Microsoft-ը գրանցել է կատակային abc.wtf դոմենը, որի վրա հղումը օգտատիրոջը վերաուղղորդում է դեպի որոնումային Bing կայքի հիմնական էջը։ Այդ մասին հայտնում է Wired-ը։
Այն մասին, որ տվյալ դոմենը Microsoft-ին է պատկանում, վկայում է նրա IP հասցեն՝ 204.79.197.200, որը գրանցված է ընկերության վրա եւ տեղակայված Ռեդմոնդում, որտեղ գտնվում է Microsoft-ի գլխավոր շտաբը։ Հասցեն ակնհայտորեն նման է abc.xyz դոմենին, որը նոր՝ Alphabet ընկերության կայքն է։ Հիշեցնենք, որ Alphabet-ը Google-ի մայր ընկերությունն է դարձել, փոխանցում է Gazeta-ն։ .
«WTF» — համացանցի անգլախոս հատվածում տարածված այս հապավումը նշանակում է՝ «էս ինչ հիմարություն է»։





























