Հայաստանին անհրաժեշտ է կառավարման նախագահական համակարգը, քանի դեռ պետությունը գտնվում է կիսապատերազմական վիճակում։ Այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։
«Ինքս կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից չեմ։ Մենք վերցրել ենք Իսրայելի եւ Գերմանիայի օրինակները։ Ինչպես կաշխատի, ոչ ոք չգիտի եւ չի էլ կարող երաշխավորել, որ անխափան կաշխատի»,- ասաց նա։
Ինչ վերաբերվում է անվտանգության հարցը, ապա Թոխյանի խոսքով՝ խաղաղ պայմաններում Ազգային անվտանգության խորհրդի նախագահը լինելու է վարչապետը, իսկ պատերազմական պայմաններում ամբողջ ոլորտն անցնելու է վարչապետի ձեռքը։ Թե ինչպես կաշխատի այս դրույթը, ՍԴ անդամը չի ցանկանում կանխատեսումներ անել։
Նշենք, որ Սահմանադրության նոր նախագծով պատերազմական իրադրությունում Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լինելու վարչապետը։ Մասնագետների կարծիքով՝ այս դրույթը վտանգում է երկրի անվտանգությունը։





























