Սիրիա ներխուժելու համար տարբեր պատրվակներ փնտրող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կրկին հայտարարել է, թե անհրաժեշտ է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել։

Ինչպես տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, թե Սիրիայում բախումներից փախնող մարդկանց համար Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ստեղծելու համար աշխատելու են ԱՄՆ-ի հետ։

Դավութօղլուն հերքել է BBC-ի թղթակցի այն պնդումը, թե Թուրքիան օգնում է ահաբեկչական «Իսլամական պետության» զինյալներին՝ նշելով, թե իրենք միայն նախընտրում են ուժեղացնել Սիրիայի ընդդիմությանը։