ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին կարծիք է հայտնել, թե Ռուսաստանն ու Չինաստանը կարող են մուտք ունենալ իր էլեկտրոնային նամակագրությանը։
«Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի դարում, որում որոշ երկրներ, ինչպես օրինակ Ռուսաստանն ու Չինաստանը, անընդհատ կիբերհարձակումներ են կազմակերպում, որոնք վնաս են հասցնում ամերիկյան շահերին եւ ամերիկյան կառավարությանը։ Եվ այդ հարցին մենք լրջորեն անդրադարձել ենք Չինաստանի հետ երկխոսության ընթացքում », - ասել է Քերին CBS News-ին իր տված հարցազրույցում։
Ամերիկյան կառավարության հանդեպ կիբերհարձակումներում Ռուսաստանի մասնակցությունը Քերին «շատ հավանական» է համարել, փոխանցում է CBS News-ի ռուսական ծառայությունը։
Մինչ այդ, Պենտագոնում ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրները հայտարարում էին, որ ռուս ցանցահեններին կասկածում են պաշտպանական հիմնարկի էլեկտրոնային փոստի համակարգ ներթափանցելու մեջ։
Պենտագոնի ներկայացուցիչներից մեկը ռուսական ցանցահեններին համարել է «հիմնական մեղադրյալներ», բայց հիշեցրել է, որ վերջնական պնդման համար անհրաժեշտ է ավարտին հասցնել հետաքննությունը։
Խոշորամասշտաբ կիբերհարձակում է տեղի ունեցել հուլիսի 25-ին։ Հարձակման փաստն արձանագրելուց անմիջապես հետո էլեկտրոնային փոստն ապաակտիվացվել է։




























