Շվեդիայում Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի վրայից կհանվեն սեռական բնույթի հանցագործության չորս մեղադրանքներից երեքը, փոխանցում է  The Telegraph-ը։

Նման որոշումը կապված է մեղադրանքների վաղեմության հնգամյա ժամկետի լրանալու հետ․ նման հանգուցալուծումը նախատեսված է Շվեդիայի օրենսդրությամբ։ 

«Այս իրավիճակը խորապես հիասթափեցնում է եւ չափազանց ծախսատար է», — հայտարարել է Արտգործնախարարության պետական նախարար Հյուգո Սվայրը, փոխանցում է Gazeta-ն։

2012 թվին Լոնդոնում գտնվող Ասանժը ապաստան էր խնդրել խուսափելու համար Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան կասկածում էին բռնաբարության մեջ։ 

Նախկինում հաղորդվել էր, որ Շվեդիայի իշխանությունները կարող են Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի վրայից հանել սեռական հանցագործության մի քանի մեղադրանք։ Նաեւ հայտնի է դարձել, որ Ջուլիան Ասանժը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից է ապաստան խնդրել։