Ռուսաստանում 8 մարդու սպանության մեջ կասկածվող Օլեգ Բելովին Նիժնի Նովգորոդի հիվանդանոցից տեղափոխել են քննչական մեկուսարան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բուժհաստատության ներկայացուցիչներին:

Քննչական մարմինները կասկածյալին մեկուսարան տեղափոխելու տեղեկությունը դեռեւս չեն հաստատել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակարանում, որտեղ ապրում էր 6 երեխաներից բաղկացած բազմազավակ ընտանիքը, հայտնաբերվել էին անչափահաս երեխաների դիակները:  Երեխաների հոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Երեխաների սպանություն» հոդվածով:

Ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ՝ կասկածյալը հանգամանորեն պլանավորել է հանցագործությունը: «Սպանությունը կատարվել է հատուկ դաժանությամբ եւ կարելի է ենթադրել, որ այն պլանավորված է եղել»,- հայտնել են ոստիկանությունից:

Հուլիսի 25-ին Օլեգ Բելովը եկել էր մանկապարտեզ եւ տարել երեխաներին՝ ասելով, որ նրանք մեկնում են գյուղ: Հաջորդ օրը նրա կինը օգնության աղաղկներով մտել էր հարեւանուհու տուն՝ ասելով, թե ամուսինը սպանում է երեխաներին: Իրավապահները բնակարանում հայտնաբերել էին երեխաների եւ կնոջ մասնատված դիակները: