Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ, հայտնի լրագրող Հասան Ջեմալը Թուրքիայում տիրող իրավիճակի գլխավոր մեղավոր է համարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական T24.com կայքում Հասան Ջեմալի հրապարակած հոդվածում նշվել է, որ չնայած հունիսի 7-ին ընտրություններն ավարտվել են, սակայն Էրդողանը դեռ չի ընդունել պարտությունը։
«Թուրքիայում կրկին արյուն ու արցունք է թափվում, եւ անկասկած դրա գլխավոր մեղավորը Թայիփ Էրդողանն է։ Քանի որ նրա դեռ չի ընդունել ընտրություններում պարտությունը»,-գրել է Հասան Ջեմալը՝ Էրդողանին անվանելով «սուլթան Էրդողան»։
«Սուլթանի ամբողջ վախն այն է, որ «Մեծ կաշառք»-ի գործը կբացահայտվի եւ իրեն պատասխանատվության կկանչեն։ Դրա համար էլ նոր ընտրություն է ցանկանում»,-նշել է Հասան Ջեմալը։





























