Օգոստոսի 11-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Գառնիի տաճարի ավտոկայանատեղում երեխան սայթաքել է, եւ նրա ոտքը դիպել է «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի առջեւի անիվին, ինչի հետեւանքով նա տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: