ԿԺԴՀ-ում գնդակահարել են երկրի փոխվարչապետ Չխվե Յոն Գոնին: Այս մասին հայտնել է «Ռենհալ»-ը: Ըստ գործակալության տվյալների, համապատասխան հրամանն այս տարվա մայիսին տվել է անձամբ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Պատճառն այն է, որ Չխվե Յոն Գոնը քննադատել է երկրի իշխանության վարած քաղաքականությունը անտառային տնտեսության ոլորտում:

Մայիսին «Ռենհալը» հայտնել էր, որ ԿԺԴՀ-ում մահապատժի է ենթարկվել պաշտպանության նախարարը: Նշվում էր, որ ժողովրդական զինված ուժերի նախարար Հեն Յոն Չհոլը գնդակահարվել է ապրիլի 30-ին, զենիթային հրանոթից, մի քանի հարյուր մարդու ներկայությամբ: Նրա մեղքն այն է եղել, որ զինվորական շքերթի ժամանակ, Կիմ Չեն Ընի ներկայությամբ ննջել է: