Հաքերների խմբավորումը, որոնք իրենց կոչում են «Իսլամական պետության» գաղափարակիցներ, հայտարարել են, որ իրենց ձեռքի տակ են հայտնվել ԱՄՆ պաշտպանության նախարարության հարյուրավոր աշխատակիցների եւ այլ պաշտոնյաների տվյալները, հաղորդում է NBC News-ը:
Հաքերենրը հայտարարել են, որ իրենց ձեռքի տակ են հայտնվել նրանց էլեկտրոնային փոստի հասցեները, գաղտնաբառերը եւ հեռախոսահամարները: Հաքերների զոհերի թվում են ռազմապդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ ՆԱՍԱ-ի աշխատակիցները, հաղորդում է Gazeta-ն:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռեւս չի հաստատել այս մասին տեղեկատվությունը:





























