Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 12-ին, ժամը 13.10-ին, բաժին է ներկայացել 49-ամյա Էվելինա Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: