Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մեղադրանքների մի մասը հանվել է ենթադրյալ հանցագործությունների վաղեմության ժամկետը լրանալու հիմքով: Այս մասին ասված է Շվեդիայի դատախազության հրապարակած տեղեկատվության մեջ:
«Ջուլիան Ասանժը խուսափել է դատարանից՝ ապաստան խնդրելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից:: Քանի որ որոշ հանցագործությունների մասով վաղեմության ժամկետը լրացել է, ես ստիպված եմ դադարեցնել այդ հանցագործությունների հետաքննությունը: Ցավով հայտնում են, որ այդ գործերով հետաքննությունը չի ավարտվի, քանի որ մենք հնարավորություն չենք ունեցել հարցաքննել կասկածյալին»,-հայտարարել է դատախազ Մարիաննա Նյուն, հաղորդում է Gazeta-ն:
Սակայն մինչեւ 2020 թվականը Ասանժը կասկածվելու է մի գործով, որը վերաբերում է բռնաբարությանը:





























