Սոչիում տղամարդը բարիկադավորվել է մասնավոր տանը եւ սպառնում է իրեն պայթեցնել, ՏԱՍՍ-ին հաղորդել են ամառանոցային քաղաքի ՆԳ վարչությունից։
«Լազարեւյան շրջանի Վոլկովկա գյուղի բնակիչներից մեկը փակվել է մասնավոր տանը եւ սպառնում է այն պայթեցնել։ Մոտակայքից գազի հոտ ենք առնում, ինչը կարող է վկայել տղամարդու մտադրությունների լրջության մասին»,-նշել են ոստիկանությունում։ Նրանք ընդգծել են, որ տղամարդը ոչ մի պահանջ չի առաջադրել։
Դեպքի վայում աշխատում են ոստիկանության օպերատիվ խմբեր, հոգեբաններ, շրջանը օղակված է ՕՄՕՆ-ի ստորաբաժանումների կողմից, մոտակա տների բնակիչները տարհանվել են։
Տղամարդու անձը հաստատվել է, իրավապահ մարմինների աշխատակիցները փորձում են նրան համոզել, որ հրաժարվի ինքնապայթեցումից․ նրա կնոջը եւս ներգրավել են ամուսնուն համոզելու գործում։




























