Այս տարվա ընթացքում շոգի պատճառով ձկների զանգվածային մահացության առաջին դեպքն է արձանագրվել Ռոստովի մարզի Կաշարյան շրջանում, հաղորդել է Կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի շրջանային կայանը։
Այս ամիս շրջանում 40 աստիճան շոգ է հաստատվել։ «Կաշարյան ջրամբարում 400 կիլոգրամ քաղցրահամ ջրերի ձուկ է սատկել», — ասված է հաղորդագրությունում։ Սատկում են ձկների բոլոր տեսակներն ու խեցգետինները։ Մահը վրա է հասնում շնչահեղձության հետեւանքով։
Ձկների զանգվածային մահացության ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել 2012 թվին՝ Նովոչերկասյան ձկնարտադրական կոմբինատում, որտեղ 300 տոննա ձուկ էր սատկել։





























