Ռուսաստանցիների միայն 15 տոկոսն է կողմ պատժամիջոցային մթերքների ոչնչացմանը: Նման տվյալներ է ներկայացնում «Լեւադա կենտրոնը», որը թեմատիկ հարցում է իրականացրել:

Հարցվածների մեծ մասը կոչ է անում այդ մթերքն ուղարկել մանկատներ, ծերանոցներ, հիվանդանոցներ ու տալ անտուն մարդկանց (43 տոկոս): Հարցվածների 41 տոկոսը կոչ է արել դրանք փոխանցել սննդի կարիք ունեցող քաղաքացիներին՝ թոշակառուներին, հաշմանդամներին եւ բազմազավակ ընտանիքներին, հաղորդում է Gazeta-ն:

Ռուսաստանցիների 27 տոկոսն առաջարկում է պատժամիջոցների տակ գտնվող մթերքը տալ բարեգործական կազմակերպություններին, 24 տոկոսը՝ ուղարկել Դոնբաս, 12 տոկոսը՝ ուղարկել Աֆրիկա:

Հարցվածների 48 տոկոսը բացասաբար է վերաբերում այդ մթերքների ոչնչացմանը, իսկ 40 տոկոսը կողմ է նման նախաձեռնությանը: