«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Լիբիայի Սիրտ քաղաքում 30 խաղաղ բնակչի են սպանել, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի աղբյուրը:

«ԻՊ-ի գրոհայինները մտել են Սիրտի երրորդ բնակելի թաղամաս ու սպանդ սարքել, այնուհետեւ լքել են այդ շրջանը: Միջադեպը տեղի է ունեցել ահաբեկիչների եւ բանակի ու աշխարհազորի միջեւ մարտի հաջորդ օրը»,-հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը:

Հեռուստաալիքը նշում է, որ այս հաշվեհարդարը նման առաջին միջադեպն է, որ կազմակերպում են ԻՊ-ի կողմնակիցները Լիբիայում:

Հաղորդվում է, որ նախօրեին գրոհայինները կրակ են բացել Սիրտ թաղամասի վրա այն բանից հետո, երբ բանակն ու աշխարհազորը քաղաքի արվարձանում մարտի են բռնվել ահաբեկիչների հետ: