Իր վեց երեխայի, կնոջ և մոր սպանության մեջ կասկածվող Օլեգ Բելովը վստահ է, որ իր ընտանիքի անդամները ողջ ու առողջ են և տանը սպասում են իրեն։ Այդ մասին Metro պարբերականին պատմել է ոստիկանության աշխատակիցը, որը ծանոթ է իրավիճակին։
Ոստիկանի խոսքով, Բելովը կալանքի վայրում խոսում է պահակների հետ և պատմում, որ իր ընտանիքի անդամները ողջ են։
Վեց երեխայի և նրանց մոր դիակները հայտնաբերվել էին օգոստոսի 4-ին՝ Նիժնի Նովգորոդի բնակարաններից մեկում։ Հետագայում զանգվածային սպանության կասկածով ձերբակալվել էր Օլեգ Բելովը, որը, ինչպես պարզվել էր, սպանված ընտանիքի հայրն էր։ 90-ականների սկզբին Օլեգ Բելովի մոտ շիզոֆրենիա էր ախտորոշվել։




























