Սոչիի բնակիչը, որը սպառնում էր իրեն ու իր տունը պայթեցնել գազի բալոնի միջոցով, հանձնվել է ոստիկանությանը։ Նրա հետ ավելի քան յոթ ժամ բանակցել են, այժմ տղամարդուն հարցաքննում են, ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են քաղաք-հանգստավայրի ՆԳ վարչության մամլո ծառայությունից։ 

«Լազարեւյան շրջանի Վոլկովյան գյուղում բնակիչներից մեկը փակվել է մասնավոր տանը եւ սպառնում է իրեն պայթեցնել։ Մոտերքից գազի հոտ է գալիս, ինչը կարող է վկայել տղամարդու մտադրության լրջության մասին »,- ավելի վաղ հաղորդել էին ոստիկանությունից՝ ավելացնելով, որ տղամարդը ոչ մի պահանջ չի ներկայացրել։

Ինչպես հետագայում հայտնի է դարձել, նախորդ օրը 35-ամյա տղամարդու ընտանիքում վեճ էր եղել։

Անվտանգության նպատակով մոտակա տների բնակիչներին տարհանել էին։ Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության օպերատիվ խմբեր եւ հոգեբաններ։ Բանակցությունների մեջ ներգրավել էին նաեւ վերոհիշյալ բնակչի կնոջը։