Մինչև 2030 թվականը Հայաստանի ջրամատակարարման համակարգը 2,4 անգամ ավելի շատ եկամտի կարիք կունենա։ Այդ մասին ասվում է մինչև 2030 թվականը Հայաստանի ջրամատակարարման ֆինանսավորման ծրագրում, որը Կառավարության կողմից հաստատվել է օգոստոսի 13-ին։

Դրա պատճառն այն վարկերի սպասարկումն է, որոնք ծախսվել են ջրամատակարարման արդիականացման վրա (վարկային բեռը կաճի ավելի քան 10 անգամ)։ Քանի որ վարկերի արտոնյալ ժամանակաշրջաններն արդեն ավարտվում են (հիմնականում՝ 2015 թվին), սկսվում է հիմնական գումարների վերադարձման շրջանը։ 2030 թվին վարկերի սպասարկումը կկազմի ջրամատակարարման ինքնարժեքի 48%-ը։

Հանրապետությունում գործող ջրամատակարարման 5 օպերատորներից շահույթով է աշխատում միայն «Երևան-ջուր» ՓԲԸ-ն։