ԱՄՆ-ը պիտի Կուբային փոխհատուցի միլիոնների վնասը, որը կղզուն հասցվել է ամերիկյան քաղաքականության հետեւանքով։  Իր 89-րդ տարեդարձին այդ մասին հիշեցրել է կուբայական հեղափոխության պատմական առաջնորդ Ֆիդել Կաստրոն Կուբայի լրատվամիջոցներում հրապարակված «Իրականություն եւ երազանքներ» հոդվածում։

Կաստրոյի կարծիքով, Երկրորդ համաշխարհայինից եւ Ճապոնիայի ատոմային ռմբակոծումից հետո ԱՄՆ-ը դարձել է «ավերված, մահերով, վիրավորներով, սովյալներով լի աշխարհի ֆոնին  ամենահարուստ» երկիրը։

ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին Կաստրոն իր հոդվածում չի հիշատակել։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Կուբա իր այցելության ընթացքում չի հանդիպի Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների հետ։