Հայաստանի Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չի հովանավորի Գագիկ Ծառուկյանի սանիկին՝ Արթուր Հարությունյանին (նույն ինքը՝ «Պալաչ»)։ Այդ մասին Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել է Կառավարության օգոստոսի 13-ի նիստից հետո՝ պատասխանելով Հարությունյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև առկա տարաձայնություններին, որոնք վերաբերում են քաղաքային տրանսպորտին։
«Նախարարությունը զբաղվում է միայն միջմարզային փոխադրումներով։ Իսկ որևէ քաղաքի ներսում տրանսպորտային հարցը քաղաքային իշխանությունների խնդիրն է։ Այդ հարցերը իրենք պիտի քննարկեն և որոշեն։ Բոլորն աշխատում են օրենսդրական դաշտում, և որևէ ազգականի կամ ընկերոջ առանձնացնելը սխալ է»,- ասել է Բեգլարյանը։





























