Պարագվայում 10 տարեկանում հղիացած աղջնակին թույլ չեն տվել հղիության արհեստական ընդհատման դիմել՝ այդ երկրում խիստ պահպանողական օրենքների պատճառով: Ու դա այն դեպքում, երբ աղջնակը հրեշավոր սեռական հանցագործության զոհ է դարձել: Արդյունքում, աղջնակը ստիպված է եղել ծննդաբերել ու դառնալ այդ երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ մայրերից մեկը:

Հաղորդվում է, որ աղջիկը ծննդաբերել է կեսարյան հատումով , որն անցել է առանց բարդությունների: 11-ամյա մոր՝ Էլիզաբեթ Տորալեսի փաստաբանը հաստատել է այդ տեղեկատվությունը:

Թեեւ երիտասարդ մայրկն ու նրա նորածին դուստրն առողջ են, այդ տարիքում ծննդաբերությունը կարող է բազմաթիվ լուրջ ռիսկերի հանգեցնել: Սակայն դրանցից չի կարելի խուսափել, քանի որ Պարագվայում աբորտներն արգելող խիստ օրենսդրություն է գործում եւ բացառություն չեն անում անգամ բռնաբարության զոհերի համար, հաղորդում է Medikforum-ը:

Խորթ հայրը բռնաբարել է 10 տարեկան դստերը, որից հետո նա հղիացել է: Տղամարդը կալանավորվել է եւ ներկայումս սպասում է դատին, իսկ աղջկա հարազատ մորը մեղադրել են ծնողական պարտականությունները հանցավոր կերպով չկատարելու մեջ:

Հղիության արհեստական ընդհատում թույլ չտալու դիրքորոշումը առաջ է բերել մի շարք հասարակական կառույցների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի բուռն հակազդեցությունը: